Tert.am-ը գրում է.

Արցախյան խնդրով բանակցությունները փակուղում չեն ոչ ձևաչափի, ոչ գործընթացի առումով, սովորաբար Ադրբեջանն է փորձում ներկայացնել, թե իբրև բանակցությունները փակուղում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Իրականում Ադրբեջանն է իր մաքսիմալիստական դիրքորոշմամբ փորձում ստեղծել փակուղային իրավիճակի իմիտացիա, բայց ինչպես Լավրովն է հայտարարել, այո՛, համանախագահները և հատկապես ՌԴ-ն ջանք են գործադրում արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կազմակերպելու և բանակցային  գործընթացի շարունակականությունն ապահովելու համար: Էսկալացիոն փուլերից հետո լինում են իրավիճակներ, երբ հավելյալ ջանք է պետք գործադրել այդ ուղղությամբ»,-նշեց նա՝ հավելելով, որ կարծում է՝ առաջիկայում ականատես կլինենք արտգործնախարների հանդիպմանը, հանդիպման մասին պաշտոնապես կհայտարարվի բոլոր կողմերի համաձայանությունը ձեռք բերելուց հետո:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հայկական կողմը նշում է՝ որևէ փաստաթղթի քննարկման մասին խոսք չկա, բանակցությունները վերաբերելու են տեխնիկական հարցերին, Հայրապետյանը պատասխանեց․

«Բանակցությունները միտված են լինելու մթնոլորտի առողջացմանը, Տավուշյան դեպքերից հետո ականտես եղանք հակահայկական ցույցերի, եթե նման ցույցեր են կազմակերպվում, ապա ի՞նչ փաստաթուղթ պիտի քննարկվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել