Armsport.am-ը գրում է.

Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը մոտ է Թուրինից հեռանալուն:

Լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ, թուրինյան ակումբը, որպես փոխհատուցում, պայմանագրի խզման համար հարձակվողին պատրաստ է վճարել 2.5 մլն եվրո:

32-ամյա հարձակվողը անձնական պայմանագիրը գրեթե համաձայնեցրել է «Ինտեր Մայամիի» հետ: Համաձայնագիրը նախատեսված կլինի 2 տարով:

Նախկինում հաղորդվում էր, որ արգենտինացու գործակալն Իտալիայում է՝ պայմանագրի խզման գործընթացն ավարտին հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել