Tert.amLife-ը գրում է.

«Խենթ, խենթ, խենթ». ժամանակին այս արտահայտությունը քաղաքային հումորի անբաժանելի մասն էր. Վարդան Սարգսյանի համանուն երգը հումորի առարկա դարձավ, երբ հայտնվեց «Կարգին հաղորդման» սքեթչում՝ Ռաֆայել Երանոսյանի հումորային մեկնաբանությամբ:

Տարիներ անց Վարդան Սարգսյանը որոշել է վրեժ լուծել Ռաֆոյից, որի պատմությունը Վարդանն ու Ռաֆոն կներկայացնեն հումորային տեսահոլովակով: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջն ու համագործակցության մանրամասները:

«Ես վերջապես մուռս հանում եմ Ռաֆոյից, հարվածում եմ նրան ու մեկս մյուսի հետևից ենք ընկնում: Մեր պայքարը ես անվանել եմ նոր «Դե սպասիր»-ը: Հումորային, պոզիտիվ, լավ լիցքեր փոխանցող խենթագույն տեահոլովակ է, որը մարդկանց կշեղի «կորոնայի» այս առօրյայից ու լավ տրամադրություն կփոխանցի»,- ասաց Վարդանն ու հավելեց, որ պրեմիերան նախատեսում են սեպտեմբերի վերջին:

Նա նշեց, որ իրականում ինքն ու Ռաֆոն շատ լավ հարաբերություններ ունեն, միշտ է այդպես եղել. «Ես շատ սիրում ու հարգում եմ իրեն՝ որպես տաղանդավոր մարդու և, կարծում եմ, դա փոխադարձ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել