Բեյրութի նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներում ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել, հաղորդում է Al Arabiya-ն:

Նշվում է, որ, բացի հրշեջ ծառայությունից, դեպքի վայր են ժամանել նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:

Լիբանանի «Կարմիր խաչի» տվյալներով՝ տուժածներ այս պահին չկան:

Բեյրութի նավահանգստի ադմինիստրացիան հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել բռնկման պատճառների մասին:

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հրդեհը բռնկվել է ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի եւ վառելաքսանյութերի պահեստում:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հզորության տրոտիլային համարժեքը 1500 տոննա էր: Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթեւան: Զոհվել է 190 մարդ, 6.5 հազար մարդ վիրավորվել է: Ըստ Լիբանանի ՆԳՆ-ի` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել