Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի օրերս տեղի ունեցած մարզային այցը դարձյալ զերծ չմնաց աղմկահարույց հայտարարությունից ու հանրության դժգոհության ալիքից, որ չի հանդարտվում մինչ օրս։ Վարչապետը համառորեն ցանկանում է «անհասկացող» ժողովրդին հասկացնել, որ եթե մի շիշ օղի քիչ խմի, մի տուփ սիգարետ քիչ ծխի ու այդ խնայված գումարներով հարկեր վճարի, ապա դա մեր երկրի զարգացմանը կնպաստի, մեր ճանապարհները կասֆալտապատվեն։ Մի դեպքում էլ թմբկահարում է ՀԴՄ կտրոնները պահանջելու կարևորությունը, որ դա զինվորի հացից է գողացվում, մեկ այլ դեպքում մեկ այլ օրինակ է բերում՝ հարկերը վճարելու, մեկ այլ սրտաճմլիկ հիմնավորումով։ Մի կողմ թողնենք, թե ինչ չի հասկանում հասարակ քաղաքացին, դա կասեմ վերջում, դիտարկենք, թե ինչ չի հասկանում Փաշինյանը, երբ նրան շարունակաբար ու համառորեն դա բացատրվում է։

Մենք տևական ժամանակ զրկված ենք եղել անկախ պետականությունից, մեր երկիրը մասերի բաժանված է եղել ու ամեն մեկը մի աշխարհակալ պետության ձեռքից մյուսին անցել։ Մենք հարկը համարել ենք, որ տալիս ենք օտարին, մերը նա է, որ տանը մնացել է, կամ օտարից թաքցրել ենք։ Մերը մեր տունն է, իսկ դռնից այն կողմ օտարինն է։ Այդ հոգեբանությունը մեզանում ձևավորվել է հարյուրամյակներով։ Այսօր էլ դեռ իներցիայով մեր տունը մեր ամրոցն է, իսկ տանից դուրս մերը չէ։ Հարցը միայն այն  չէ, որ մենք զլանում ենք մինչև մեր տուն հասնող տարածքը մաքրել, կամ այն, որ զլանում ենք դրա համար վճարել, որ ուրիշն անի, մենք անգամ պահանջատեր չենք, երբ դա պետության պարտականությունն է, մենք արդեն դրա համար հարկեր ենք վճարել, բայց չենք ընդվզում, որ մեր քաղաքը մաքուր չէ, բարեկարգ չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել