Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցերից միայն 4-ն էին զեկուցվող, որից երեքի հեղինակը Արդարադատության նախարարությունն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախարար Ռուստամ Բադասյանը փաթեթով ներկայացրեց բոլոր երեք հարցերը: Նախագծերով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում 11 գործող օրենքներում և ներկայացվում էր նոր մշակված «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Գործագիրը որոշեց բոլոր նախագծերը  անհետաձգելի ռեժիմով ուղարկել ԱԺ:

Նախարարի խոսքով փոփոխությունները միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը և իրավական հիմք են ստեղծելու հետագա թվայնացման աշխատանքների պարզեցման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել