«Այո՛, սա ճգնաժամ է, համախարակային իրավիճակ է, եւ երբեմն տպավորություն է, որ միայն Հայաստանում է այդպիսի իրավիճակ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է: Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Մենք արդեն հիմա կարծում ենք, որ արդեն իրավիճակը հնարավորություն է տալիս, որ  ԵՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը եւ փորձենք հասկանալ, թե ոնց եւ ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵՏՄ ձեւաչափով»,- ասաց նա:

Անդրադառնալով ուղեւորափախադրումներին եւ սահմանների բացմանը՝ վարչապետն ասաց. «Մենք պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից, որքան հասկացա, Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթերը դեպի Հայաստան: Որքան հասկանում եմ, արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթերը դեպի Հայաստան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել