Tert.am-ը գրում է.

Ինձ թվում է՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ. եթե բանակցեն, կարծում եմ՝ էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան. 6 ամսից ավել է՝ այսպես շարունակվում է: Այս մասին Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտարկմանը, թե օրերս կայացած ակցիայի ժամանակ իրենք հնարավորություն ունեցան զրուցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, սակայն վերջինս նշեց, որ հարցի լուծումը ՀՀ կառավարությունից կախված չէ, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել, ակցիայի մասնակիցն արձագանքեց.

«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ ՌԴ-ն չի ընդունում, և մեր Կառավարությունից կախված չէ, պատասխան չէ. բանակցեք, թող ընդունի: Նախարարը դուրս եկավ հասարակ ժողովրդի մոտ, ասաց՝ այս ինչ խոհանոցային խոսակցություն է. նախարարի հետ չէր հանդիպում կամ այլ պետության նախարարի: Հասարակ ժողովուրդ է՝ հասարակ պահանջով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել