Tert.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։

Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել