«Հրապարակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար եւ հանուն ինչի՞ ստեղծվեց այն։

Նիստերն անցել են փակ ռեժիմով, ո՛չ լրագրողները, ո՛չ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետեւելու դրանց ընթացքին։ Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ շատերն են արձանագրում, որ կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը՝ դիրքերում եւ բանակում սպառազինության, վառելիքի պակասի, 800 հեկտար տարածքի կորստի, Մոսկվայի հետ պայմանավորվածության եւ այլնի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել