Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 9-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 232, մահացության ցուցանիշը՝ 305:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 232

2. Ռուսաստան – 7133

3. Իրան - 4673

4. Ադրբեջան – 3715

5. Թուրքիա – 3372

6. Վրաստան – 445

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 305

2. Իրան – 269

3. Ռուսաստան – 124

4. Թուրքիա –81

5. Ադրբեջան – 55

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 9-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 199, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 45 152 է, մահվան դեպքերինը՝ 1184:

Մեկ օրում առողջացածների թիվը 431 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 023, փաստացի բուժվողներինը՝ 2945 (մեկ օրում նվազել է 237-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել