Armsport.am-ը գրում է․

Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի պայքարում հայտնի է դարձել կիսաեզրափակիչի հերթական մասնակցի անունը։ 

Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում մրցեց Ցվետանա Պիրոնկովայի հետ։ 2 ժամ 11 րոպե տևած բարդ պայքարում 38-ամյա ամերիկուհին 4-6, 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ուիլյամսը գրանցեց 20 էյս ու 1 կրկնակի սխալ։ 9 բրեյք-փոյնթերից ամերիկուհին օգտագործեց 4-ը։ Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոնի համար բարդ ստացվեց հանդիպման մեկնարկը։ Երկրորդ սեթի միջնամասում Ուիլյամսը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։

Ուիլյամսը 11-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչ փուլ։

Եզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը ուժերը կչափի Վիկտորիա Ազարենկա – Էլիս Մերտենսի զույգի հաղթողի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել