Tert.am-ը գրում է․

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննելու համար արդեն երրորդ դատավորն է ներգրավված: Միջնորդության քննությունը նախ մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, ապա դատախազությունը հետ էր վերցրել այն։ Հետո միջնորդությունը կրկին մուտք էր արվել դատախազության կողմից և մակագրվել  դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից նշանակված  նիստը չի կայացել և հայտնի է դարձել, որ   միջնորդությունը հիմա էլ վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Այս գործողությունների շուրջ Tert.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

Ըստ պաշտպանի՝ իշխանության նպատակը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում ստանալն է.«Այս քաոսն առաջացել է այն պատճառով, որ նախաքննող մարմնի, դատախազության, իշխող քաղաքական ուժի միակ նպատակը ոչ թե որևէ քրեական գործով և առավել ևս այս քրեական գործով օբյեկտիվ նախաքննություն իրականացնելն է, կամ հանգամանքների ի հայտ բերումն ու պարզումը, այլ վերջիվերջո ստանալ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը՝  հանրությանը ինչ-ինչ խնդիրներից շեղելու, իշխանության գործողությունների ձեռքբերում ներկայացնելու և այլ նպատակներով օգտագործելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել