News.am-ը գրում է.

Արաբական պետությունների լիգայի նիստին Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ լուծմանը հասնելու բոլոր ջանքերին:

Արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հստակ չի նշել Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով` Ռիադն աջակցել է Պաղեստինյան պետության ստեղծմանը, որը հիմնվել էր Մերձավոր Արևելքում 1967 թվականի պատերազմից առաջ գծված սահմաններին` մայրաքաղաքով Արեւելյան Երուսաղեմում:

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրն «անակնկալ» է անվանել: Նա ԱՄՆ-ին մեղադրել է պաղեստինցիների եւ արաբական որոշ պետությունների դեմ շանտաժի, ճնշումների եւ հարձակումների մեջ:

Մալիքին անհանգստություն է հայտնել արաբական կոնսենսուսի բացակայության կապակցությամբ, որը խանգարել է արաբական արտակարգ գագաթնաժողով անցկացնել պաղեստինցիների խնդրանքով համաձայնագրի մասին հայտարարությունից հետո: Նա կոչ է արել անհապաղ մերժել համաձայնագիրը նախքան հաջորդ շաբաթ Սպիտակ տանը նախատեսված ստորագրման արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել