Panorama.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետին կից COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը արգելել է հարսանիքները, տարեդարձերը, ոգեկոչումները և այլ նմանատիպ այլ միջոցառումները՝ կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի հետ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը:

Նշվում է, որ նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 10-ից։

«Փաստորեն, մենք վերադառնում ենք ավելի վաղ գործող սահմանափակումներին», - պարզաբանել է Մեզվրիշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել