Հենց նոր Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ ինքը հակված է մոտ ժամանակներում անցկացնելու արտահերթ նախագահական ընտրություններ: Արտահերթ ընտրություններով Լուկաշենկոն, ըստ էության, կհեռանա նախագահի պաշտոնից, բայց երկիրը հաստատ օտարին չի հանձնի: Սա պետության ինստիտուցիոնալ կայացածության հիմնական արտահայտման ձևն է՝ ցանկացած գնով պահպանել սահմանադրական կարգը, պետությունը չհանձնել փողոցային անկարգություններ հրահրող ոչնչություններին: Իսկ թե ինչ է ստացվում փողոցից իշխանություն վերցրած օխլոսակերտ ոչնչությունների կառավարման ներքո, հաստատ հայերիս չէ, որ պետք է բացատրել:

Պետությունը բացիլներից սենց են պաշտպանում, ու հուսով եմ՝ Հայաստանում ևս շատ շուտով կվերականգնենք սահմանադրական կարգն ու բացիլներին դուրս կշպրտենք պետության օրգանիզմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել