Իշխանության գալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների գործունեությունը, որը մշտապես համեմված է սկանդալներով, ունի մեկ կարևոր նպատակ՝ շեղել հասարակության ուշադրությունը երկրի առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներից։

Վերջին օրինակները. երկու օր է՝ սոցցանցերում ամենաակտիվ քննարկվող թեման Նիկոլի կրծքերի ֆիզիոլոգիական վիճակն է և նրա անճաշակ հագուկապը, ինչպես նաև նրա ավագ դստեր TikTok-ում Շերոն Սթոունի «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտի դրվագի կրկնօրինակումն էր, որը շատ գեղական ստացվեց Մարիամիկի մոտ։ Այնինչ այս օրերին այնպիսի հարցեր և խնդիրներ կային, որոնք ավելի կարևոր էին Հայաստանի համար, քան Նիկոլի կրծքերը կամ նրա դստեր էժանագին պահվածքը։ Իշխանությունն ամեն գնով պահող Նիկոլը շատ լավ տիրապետում է պլեբսին «զբաղեցնելու» և ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու տեխնոլոգիաներին և այդ գործի մեջ ներքաշել է ընտանիքի գրեթե բոլոր անդամներին՝ ստեղծելով «Pashinyan Production» ընտանեկան բիզնեսը։ Քանի որ Նիկոլի թայֆայի ներկայացուցիչները բանի պետք չեն, այդ անպատվաբեր գործն ամբողջությամբ ընկած է Նիկոլի և նրա ընտանիքի ուսերին։ Կարևորը՝ քայլիստները և նրանց առաջնորդը վայելեն կյանքը, իսկ հասարակ պլեբսը զմայլվի այդ առաջնորդի ընտանիքի անդամների կապիկություններով։

Հ.Գ. Հուսանք, որ Նիկոլն ու իր ընտանիքն ավելի հեռուն չեն գնա և բացահայտ չեն անցնի «նյու» ժանրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել