«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հոկտեմբերի վերջին սպասվող հանրահավաքին Ծառուկյանի թիմը լրջորեն է նախապատրաստվում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի հանձնարարությամբ՝ իրենք որտեղ բողոքի ակցիա են տեսնում, պետք է հայտնվեն տեղում, լսեն մարդկանց, հնարավորության սահմաններում փորձեն օգնել։

Հետագայում այդ խմբերը կարող են նաեւ մասնակցել ընդդեմ իշխանության հավաքներին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հանձնարարությամբ ներքին օգտագործման համար հարցում են իրականացրել եւ պարզել, որ իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում, բայց արդյունքները չեն հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել