Armsport.am-ը գրում է․

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում 2-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ։

Մեկ տարվա ընթացքում սա մեր ազգային թիմի առաջին հաղթանակն էր։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը հաղթել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում 4-2 հաշվով առավելության հասնելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը նաև ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը։ Մեր ընտրանին պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի, Իտալիայի, Հունաստանի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերում։

Հիշեցնենք, որ սա մեր ընտրանու առաջին հաղթանակն էր Խոակին Կապառոսի գլխավորությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել