ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր օգտահաշվում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ 

«Խորը վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան կյանքից հեռացել է 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել