Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհվածի որդու հայցով՝ դատարանը Եֆրեմովից նաև 800 000 ռուբլու չափով գումար է գանձել։ Դերասանը նաև երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից։ 

Դաշնային խորհրդի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Վայնյբերգն այս առնչությամբ հայտարարել է, որ մահացու պատահարում իր մեղքը չընդունելով՝ Եֆրեմովն իրեն զրկել է դատավորի «գթասրտությունից», իսկ դատավճիռը նա անվանել է «նվազագույն ժամկետի և դատախազի հայցի միջև ինչ-որ բան»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել