Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր կարող է ներկայացնել նոր Apple Watch 6-ը և iPad Air 4-ը, գրում է Mirror-ը՝ մի քանի աղբյուրներին հղումով։

Այդ մասին առաջինը հայտնել է LeaksApplePro-ն, որի պնդմամբ՝ տեխնոլոգիական «հսկան» իր նոր սարքերը երկրպագուներին կներկայացնի այսօր՝ սեպտեմբերի 8-ին։

Տեղեկատվական ճշգրիտ արտահոսքերի շնորհիվ հայտնի Ջոն Պրոսերը Twitter-ում հաստատել է, որ Apple-ն իր արտադրանքը կներկայացնի այսօր։

«Apple-ը երեքշաբթի (սեպտեմբերի 8-ին) նախատեսում է մամուլի հաղորդագրություն հրապարակել, թեև պետք է նշեմ, որ դա հստակ չէ»,- գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել