Armlur.am-ը գրում է.

Այս պահին Արուսիկ Մկրտչյանը` դիջեյ Վակցինան, գտնվում է ՀՀ ոստիկանությունում, ամենայն հավանականությամբ, վերջինս այնտեղ է գտնվում երեխայի առեւանգման հարցով:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արուսիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ  Արուսիկ Մկրտչյանը` երեկ հայտնել էր, որ իր երեխայի հայրը` Ռուբեն Խաչատրյանը, արդեն երեք օր է՝ իրենց տղային պահում է իր մոտ, չի պատասխանում է իր զանգերին: Դիջեյ Վակցինան խնդրել էր լրագրողներին լուսաբանել խնդիրը, որպեսզի հնարավորինս շուտ կարողանա որդուն վերադարձնել իր մոտ:

Իսկ ահա այսօր երեխայի հայրը` Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, հրապարակում է արել և նշել, որ եթե շրջանառվող լուրերն իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ:

Նա գրել է.

«Որդիս լիարժեք առողջ է, գտնվում է իմ հոգածության ներքո, իսկ վերջինիս առողջության հետ կապված սուտ տեղեկությունները ընդամենը մանիպուլացիոն զենք են, որ շատերն օգտագործում են ընտանիքիս դեմ:

Չեմ ցանկանում խոսել անչափահաս երեխայի, ծնողների իրավունքների ու անձնական կյանքի պաշտպանության մասով օրենսդրական կարգավորումներից, համոզված եմ, որ հարցով զբաղվող պատկան մարմիններ կան, ում հնարավոր չէ ներքաշել սեփական ամբիցիաների հորձանուտ,. այստեղ չկան առանձին «ես»-եր, կան ծնողներ, որոնք պարտավորված են գործելու ի շահ երեխայի։ Ավելին մանրամասնել հարկ չեմ համարում, հարցազրույցներ տալ՝ նույնպես: Հուսով եմ, որ թեման այսքանով կսահմանափակվի և շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար»:

Հավելենք, որ Արուսիկը 1 ժամ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դեռ նորություն չունի երեխայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել