News.am-ը գրում է.

Այգիներում, հրապարակներում շրջածախ առեւտրին վերաբերող այս կարգավորումը վերաբերում է փողոցում փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողների չեն, բիզնեսմեններ չեն, օրվա կոպեկն ենն վաճառում: Ես ուզում եմ հասկանամ, թե էլ ինչքան ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին: Գրել եք, որ շրջածախ առեւտրի իրականացման հայտը ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: մենք խոսում ենք մետրոյում գրիչ կամ անձեռոցիկ վաճառող պապիկի մասին: Այսինքն ինքն էլ պետք է հարկվի՞:

Կցանկանայի էստեղ լիներ քաղաքապետ Հայկ Մարության եւ քանի որ ինքը մեծ վարպետէ  կերպար կերտելու, կցանկանայի, որ այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը: Մի պահ պատկերացնենք, մի ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին ՀԴՄ սարքը, լիցենզիան, դրամապանակը… իրավունք չունի ձեռքի ապրանքը դնի գետնին: Ոնց եք պատկերացնում էդ աշխատանքը: Էլ ի՞նչ կարաք անեք, որ պարանը մարդկանց վզին սեղմեք, էլ ինչը կարող եք հարկել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել