Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և Բրազիլիայի հավաքականի մասին։

«Որոշները չեն սիրում Նեյմարին։ Ես երջանիկ էի, երբ բրազիլացիները ուզում էին, որ Նեյմարը «Պարի Սեն Ժերմենի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան։

Իհարկե, ես հույս ունեմ, որ օրերից մի օր դուր կգամ բոլոր բրազիլացիներին։ Ուզում եմ նորից խաղալ հավաքականում։ Այնտեղ խաղում են իմ կուռքերից շատերը։ Նեյմարը ոգեշնչում է ինձ։

Հույս ունեմ՝ երջանիկ դարձնել մեր ազգին։ Ես ուզում եմ խաղալ Աշխարհի հաջորդ առաջնությունում»,-Վինիսիուսի խոսքն է մեջբերում YGFoot-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել