ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։

Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացմամբ սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել