Pastinfo.am-ը գրում է.

Միայն ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն մինչև վերջ գնա։ Մենք էլ կտեսնենք, թե քաղաքական դաշտում ինչ կատարվեց։ Վստահ եմ, որ նաև քաղաքական դաշտի բյուրեղացումը տեղի կունենա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ԲՀԿ ղեկավարի հայտարարությանը։

Ալեն Սիմոնյանը նկատեց՝ մինչև վերջ չգնալու այլընտրանք որևիցե մեկն այսօր չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում և չի գնալու. «Գնում են, թող մինչև վերջ էլ գնան»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել