News.am-ը գրում է.

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոերթ են անցկացրել Երեւանի փողոցներում: Նրանք ավտոմեքենաներին փակցրել էին պաստառներ. «Хочу в Россию», «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը»:

Ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ակցիայի մասնակիցները որոել են հավաք կազմակերպել:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին նրանք բողոքի ակցիա էին իրականացրել ԱԺ-ի մոոտ: Նրանց էր հանդիպել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշել էր, որ իրենց ձեռքը չի հարցի լուծումը, Ռուսաստանն ու Վրաստանը չեն թողնում, որ ՀՀ քաղաքացիները մուտք գործեն իրենց տարածք:

Ակցիայի մասնակիցներն էլ խնդրում էին ավելի բաց լինել, ներկայացնել այդ երկրների հետ բանակցությունների արդյունքները, այնպես բանակցել, որ հարցը լուծում ստանա, քանի որ արդեն քանի մաիս իրենք զրկված են իրենց ընտանիքներին տեսնելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել