Pastinfo.am-ը գրում է.

Այս կառավարության հետ աշխատելու համար չգիտեմ էլ ինչ է պետք։ Լայք-դիսլայքով երկիր չեն կառավարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցումա ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գործարարը՝ ընդգծելով, որ որևէ մեկն իրեն չի կարող կապել այս կամ այն իշխանությունների հետ, ինքն անկուսակցական է։

«Ես ոչ ընդդիմություն եմ, ոչ ուզում եմ ինչ որ կուսակցություն ստեղծել։ Տեսնում եմ՝ երկիրս գնում է անդունդը»,- ասաց նա՝ նշելով, որ խելացի մարդիկ պետք է լինեն, որ ընդունվի գրված բիզնես ծրագիրը։

Գործարարը հայտնեց, որ ծրագիր էր գրել՝ կապված փոքր գյուղերի ստեղծման հետ, ներկայացվել է եկամտաբերությունը, սակայն արդեն երեք ամիս է, ինչ արդեն տունն է վաճառվել։ Սնանկության հասած գործարարը թռուցիկներով է ակցիա իրականացնում, ասում է՝ դա միակ բանն է, որը չի վաճառվել և մնացել է նկուղում։

«Սա էլ բավականին նորմալ, գեղեցիկ տեսք ունի։ Գուցե փորձեն ուտել։ Գյուղերի վիճակը շատ վատ է։ Ամեն գյուղից ներկայացնելու եմ, թե ինչ խնդիրներ ունեն, երևի ամեն 10 օրը մեկ մի մարզպետ կփոխեն»,- ասաց նա՝ ընդգծելով. «Օրական մարդ եք բռնում։ Եթե դուք ասում եք տուժված մարդ եք, բա որ ասում եք՝ բոլորը վերադարձնում եք, ինչու՞ մերը չեք վերադարձնում»։

Գործարարն ավելացրեց՝ վարչապետի ամբիցիաների պատճառով կարող ենք երկիրն այսպես կորցնել։ Ակցիայի ավարտից հետո ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ակցիա իրականացնող քաղաքացուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել