Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը ռիսկի է դիմում նոր «սառը պատերազմ» սկսել, եթե փորձի ուժը ցուցադրել իր սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Daily Mail պարբերականը:

Ստոլտենբերգը նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայի ցուցաբերած պահվածքը և «ազդեցության ընդլայնման փորձը պահանջում են ՆԱՏՕ-ի արձագանքը»:

Գլխավոր քարտուղարի խոսքերը հնչել են Հյուսիսատլանտյան դաշինքի նիստից մի քանի օր հետո: Նիստում քննարկվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հարցը:

«Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ հարմարվում ենք, քանի որ աշխարհը փոխվում է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել