Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը, զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ոստիկանները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել:

Աղբյուրի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել