Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում նախօրեին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 49,4 աստիճանի: Ինչպես հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ABC news-ը։

Ռեկորդը գրանցվել է տեղական ժամանակով կեսօրից հետո Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան շրջանում: Նշվում է, որ քաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2006 թվականի հուլիսի 22-ին (48,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի)։

Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները կանխատեսել են, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այդ շրջանում շուտով կարող են նոր ռեկորդներ սահմանվել, ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել