Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է վաղը հայտարարությամբ հանդես գալ հայրենիք վերադառնալու ծրագրերի մասին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին Սաակաշվիլին հայտնել ֆեյսբուքյան հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ Վրաստան վերադառնալու մտադրության մասին քաղաքական գործիչը հայտնել էր օգոստոսի 27-ին՝ սոցցանցում տեսաուղերձ հրապարակելով:

Ավելի ուշ երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Վրաստանի իշխանություններն ուրախ են նրա՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: «Հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն և, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ»,- ասել էր վրաց նախարարը:

Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա դեմ «լիազորությունների չարաշահման» հետ կապված քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել