Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակ-տեսանյութ է պատրաստել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնվել է միևնույն մեքենայում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեսանյութը ցուցադրվել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:

Տեսանյութի համար կադրեր են վերցվել ՌԴ ղեկավարի՝ օրեր առաջ կատարած շրջայցից Aurus-ի ղեկին, որի ժամանակ վերջինս մասնակցել էր Ղրիմում կառուցվող «Տավրիդա» կամրջի հատվածներից մեկի բացմանը:

Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղևորի նստելատեղին: Վերջինս հարցեր է պատրաստել՝ հարմարեցնելով դրանք Պուտինի խոսքերին:

Հարցերից մեկն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի մասին էր, մյուսը՝ ռուբլու և դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել