Pastinfo.am-ը գրում է․

Մինսկում եւ Բելառուսի այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել, հայտնում է TUT.by-ն:

Ցուցարարների շարասյուները շարժվել են դեպի Բելառուսի մայրաքաղաքի կենտրոն։ Մինսկի կենտրոնում բնակիչները սկսել են մի քանի տասնյակ եւ հարյուրավոր մարդկանցից բաղկացած խմբերով հավաքվել դեռեւս առավոտյան ժամերին: Այնուհետև նրանք առաջ քաշվեցին դեպի Անկախության հրապարակ։ Վերջին տվյալներով՝ ցուցարարների բազմահազարանոց ամբոխը մոտեցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, հաղորդվել է, որ «Միասնության երթի» նախաշեմին սկսվել են հերթական ձերբակալությունները: Մինսկի կենտրոն են քշվել Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Բելառուսում երեք շաբաթից ավելի շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պայմանավորված են տեղի բնակիչների անհամաձայնությամբ՝ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել