Tert.am-ը գրում է․

Բելառուսում սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 18 բնակավայրում, դրանց մասնակցել է շուրջ 4000 մարդ, ձերբակալվել է 91-ը, ձերբակալման վայրերում է մնացել 34 իրավախախտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

«Երեկ` սեպտեմբերի 5-ին, երկրում հասարակա-քաղաքական զանգվածային միջոցառումներ են անցկացվել: Բողոքի ակցիաներ են անցկացվել 18 բնակավայրում: Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 4000 է եղել: Ընդհանուր առմամբ, երեկ 91 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի դատարանում քննությունից առաջ 34 մարդ տեղափոխվել է կալանքի վայրեր»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել