News.am-ը գրում է․

Շաբաթ երեկոյան Զագրեբում հարյուրավոր մարդիկ կազմակերպել են զանգվածային ակցիա՝ բողոքելով կորոնավիրուսային վարակի տարածման դեմ երկրի կառավարության կողմից սահմանված գործողությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ազատության փառատոն» կոչվող բողոքի ցույցի մասնակիցները, որոնք կողմ են համաճարակաբանական միջոցառումների չեղարկմանը, ներկայացել են «Հանի՛ր դիմակը, անջատի՛ր հեռուստացույցը եւ ապրի՛ր լիարժեք թոքերով», «COVID-ը սուտ է, մենք բոլորս կովիդ-ապուշեր չենք», «Ծնողներն ու երեխաները դժգոհ են» եւ մի շարք այլ գրառումներով պաստառներ։

Կազմակերպիչները բողոքի ակցիաների միջոցով փորձում են պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, եւ նշում, որ առողջությունը հոգեբանական, ֆիզիկական, հուզական եւ մտավոր մակարդակներում է, ոչ թե կապված է միայն կորոնավիրուսի հետ։

Խորվաթիայում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին։ Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 11 739, առողջացել՝ 8 771, վիրուսի հետեւանքով մահացել՝ 197 մարդ։ Կորոնավիրուսի թեստ է հանձնել շուրջ 188 քաղաքացի։ Ներկայում վարակակիրների թվի աճի կապակցությամբ իշխանությունները պարտադրել են կրել պաշտպանիչ դիմակներ տրանսպորտում եւ հասարակական վայրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել