Tert.am-ը գրում է․

Մեր մոտեցումներում որևէ փոփոխության մասին խոսք լինել չի կարող, և բոլոր այն թեզերը, որոնք նախկինում հնչեցրել ենք, մեր պահանջները մնում են նույնը, քանի որ, ցավոք, երկրում ոչինչ չի փոխվել, ավելին՝ համաքաղաքացիների խնդիրները ավելի են շատացել՝ կապված տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, նաև համավարակով պայմանավորված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի գործունեությանը:

«Այնպես չէ, որ մենք  չարախնդում ենք, որ այդ խնդիրները կան, այլ ցավոք սրտի ենք դրանք մատնանշում, որ մեր քաղաքացիների խնդիրները լուծվեն, սակայն դրան հակառակ տեսնում ենք, որ այդ խնդիրների լուծումներն առաջ չեն շարժվում: Մեր կուսակցությունում այս օրերին տարածքային կառույցները թարմացվում են, ավելի նոր կազմով ենք համալրվում, Գագիկ Ծառուկյանը, պատգամավորները հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացվում են մարզերում առկա խնդիրները, որոնք հիմնականում կապված են գյուղացիների վարկավորման հետ»,-ասաց նա և նշեց, որ հանդիպումների շարքը շարունակվելու է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել