Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց պայքարը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեկնարկային տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց մրցակցին։ Սա մեր ընտրանու 4-րդ անընդմեջ պարտությունն էր։ Ավելի վաղ մերոնք ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում պարտվել էին Իտալիային (1-9), Հունաստանին (0-1) ր Ֆինլանդիային (0-3):

Սա պարտությունների ամենաերկար շարքն էր 2017 թվականի հոկտեմբերից հետո։

Հիշեցննենք, որ սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը Երևանում ընդունելու է Էստոնիայի ընտրանուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել