Armsport.am-ը գրում է.

Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի առաջին կեսն ավարտված է։ Մեր ընտրանին 0-2 հաշվով պարտվում է։

Խաղի 5-րդ րոպեին, մեր թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտելուց հետո, 11-մետրանոցից հաշիվը բացեց Ալիոսկին։

37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։

Հարկ է նշել, որ մեր խաղացողները ժամանակ առ ժամանակ սպառնում են մրցակցի դարպասին, սակայն դրանք գոլի վերածել առայժմ չի հաջողվում։ Մրցակցի դարպասի մատույցներում առավել ակտիվ գործում է Ալեքսանդր Կարապետյանը։

Սպասենք երկրորդ կեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել