News.am-ը գրում է.

Սեպտեմբերի 4-ին ԱՊՀ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են ամսվա վերջին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԽ) առաջիկա 75-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը: Այս մասին նշվում է շաբաթ օրը տարածված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Հիմնական շեշտը դրվել է պաշտոնների համակարգման, ՄԱԿ-ի մարմինների ընտրություններում թեկնածուների փոխադարձ աջակցության, մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման ոլորտում օրակարգի իրականացման վրա»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ համաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարարությունների պրոֆիլային ստորաբաժանումների ղեկավարներ, մասնակից պետությունների դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցներ: Արտաքին գործերի նախարարությունում հավելել են, որ տեղի ունեցած խորհրդակցությունները հնարավորություն են տվել ՄԱԿ-ի հարթակում նախանշել ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության խորացման ուղիները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել