Հղի

Լրագրողները նկատել են, որ թագուհին երբեք չի օգատագործում «հղի» բառը: Պատճառն այն է, որ նա այդ բառը վուլգար է համարում: Դրա փոխարեն Անգլիայի թագուհին նախընտրում է «կին, որը պատրաստվում է մայրանալ» արտահայտությունը:

Զուգարան

Սա ինչ-որ չափով կարող է հասկանալի լինել: Անգամ ենք ժամանակ առ ժամանակ կաշկանդվում այս բառն արտասանելիս: Բուքինգհեմյան պալատում զուգարան բառը փոխարինում են ավելի չեզոք բառով՝ lavatory: Հետաքրքրական է, որ թագավորական էթիկային հակասում է նաև զուգարան բառի հոմանիշների կիրառումը, ինչպիսիք են օրինակ bathroom կամ ladies:

Ներողություն եմ խնդրում

Որքան էլ որ հարգալից լինեն պալատականները, նրանք երբեք ուղղակիորեն ներողություն չեն խնդրում: Եթե արքայազն Հարրին կամ Եղիսաբեթ II թագուհին հանկարծակի չեն լսում Ձեր ասածը, ապա երբեք չեն օգտագործի pardon կամ sorry արտահայտությունները, այլ ուղղակիորեն կհարցնեն՝ «what?»:

Օծանելիք

Թագավորական ընտանիքի անդամները մշտապես հանել են օծանելիք բառն իրենց բառապաշարից: Կանայք օգտագործում են «բույր», որը ստեղծվում է պարֆյումերների կողմից հատուկ նրանց պատվերով ու ցանկությամբ:

Շքեղ

Գիտե՞ք, թե ինչ հաճոյախոսություն երբեք չեն անում թագավորական ընտանիքի տղամարդիկ իրենց կնոջը: Նրանք երբեք չեն օգտագործում «շքեղ» բառը, քանի որ ընդունված է համարել, որ այդ արտահայտությունն օգտագործում են միայն ցածր խավի ներկայացուցիչները: Նրանք օգտագործում են միայն «հրաշալի» բառը:

Թեյ

Ի տարբերություն անգլիական աշխատանքային դասի՝ ազնվականները երբեք չեն օգտագործում «թեյ» բառն այլ իմաստով, քան «տաք ըմպալիք»: Բանն այն է, որ Անգլիայում «թեյ» բառի տակ հասկանում են նաև ընթրիք: Սակայն թագավորական ընտանիքի անդաները նախընտրում են ամեն ինչ իրենց անուններով կոչել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել