Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Այսպիսով նախագծին կողմ քվեարկեց  70 պատգամավոր, դեմ՝ 19:

Հայտնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծը ներկայացնելիս նախարարը նշել էր, որ կարող են կիրառվել նաև լրացուցիչ միջոցառումներ, և կառանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է  արտակարգ իրավիճակի հիմք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել