Armsport.am-ը գրում է.

Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովային գեղասահքի երկրպագուները կկարողանան տեսնել կինոէկրաններին: Մարզուհին կխաղա «Պալմա» դրամայի ճապոնական տարբերակում։

Ֆիլմի հիմքում գլխավոր հերոսի պատմությունն է, ով ստիպված է եղել Պալմա անվամբ իր շանը թողնել օդանավակայանում։ Երկու տարի նվիրյալ չորքոտանի ընկերը սպասել է տիրոջը՝ այդ ընթացքում դառնալով տարբեր, հետաքրքրաշարժ իրադարձությունների և արկածների մասնակից։

Ճապոնական կինոարտադրողներին դուր է եկել սցենարը, և նրանք որոշել են նկարահանել «Պալմա» ֆիլմի իրենց տարբերակը։ Դրանում կհայտնվի նաև հայտնի գեղասահորդուհին ՝ Մասարու անվամբ իր շան հետ։ Ի դեպ, մարզուհու քառոտանի ընկերը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նվերն է ՝ ի պատիվ 2018-ի Օլիմպիական խաղերում Ալինայի հաղթանակի:

Զագիտովան Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, Օլիմպիական չեմպիոն՝ 2018 թվականի անհատական մրցումներում, արծաթե մեդալակիր՝ թիմային մրցումներում, 2018 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել