Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-ին ամերիկյան Apple ընկերության շուկայական գինը ընկել է 180 միլիարդ դոլարով կամ 8%-ով, ինչն օրվա կտրվածքով ամենախոշոր անկումն էր, որը երբևե գրանցվել էր ընկերության պատմության մեջ, գրում է Daily Mail պարբերականը:

Արժեթղթերն ամենամեծ անկումն են գրանցել մարտ ամսից սկսած այն բանից հետո, երբ ներդրողները հրաժարվել էին այնպիսի տեխնիկական հսկաների բաժնետոմսերից, ինչպիսիք են Facebook-ն ու Apple-ը:

Օրվա ընթացքում կտրուկ անկում են գրանցել բոլոր երեք ինդեքսները:

Dow Jones արտադրական ինդեքսը ընկել է 2,8%-ով` հասնելով 28 292,73-ի:

Դրանից մեկ օր առաջ այն փետրվարից սկսած առաջին անգամ գերազանցել էր 29 000-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել