Armsport.am-ը գրում է.

Ռուսական ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը հայտնել է, որ Մարիո Պաշալիչի հետ մեկտեղ պատրաստ են հավաքականում փոխարինել Լուկա Մոդրիչին ու Իվան Ռակիտիչին.

«Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել այդ ծանր պարտականությունը: Մենք դեռ երիտասարդ ենք, սակայն, օրինակ ես, միջազգային խաղերի մեծ փորձ ունեմ: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք խաղադաշտում ապացուցել, որ կարող ենք մեր առջև դրված առաջադրանքը կատարել՝ ելնելով Մոդրիչի ու Ռակիտիչի՝ հավաքականում բացակայությունից»,-ասել է Վլաշիչը:

Ազգերի Լիգայի մրցաշարի մեկնարկում Խորվաթիան կմրցի Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել