News.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում` առաջին հերթին Գերմանիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Իտալիայի դիրքորոշման պատճառով, գրում է Die Welt թերթը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Բեռլինը, Փարիզը եւ Հռոմը հայտարարել էին, որ, «չնայած բոլոր հանգամանքներին, Լուկաշենկոյի հետ հաղորդակցման ուղիները պետք է բաց լինեն», քանի որ, նրանց կարծիքով, Սեւ ցուցակում նրա ընդգրկումը  Մինսկի հետ երկխոսության ամբողջական դադարեցում կնշանակեր: Բելառուսի ղեկավարի դեմ սահմանափակող միջոցներ մտցնելուն առաջին հերթին կողմ էին հանդես գալիս Բալթյան երկրներն ու Լեհաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ Բելառուսում բողոքի ցույցերի կապակցությամբ ԵՄ-ն քննարկում է բելառուսական 15-20 պաշտոնյայի ցուցակը, որոնց կարգելվի մուտքը համայնքի տարածք եւ մուտքը եվրոպական բանկային համակարգ: Մարդու իրավունքների ոտնահարման համար Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներն ուժի մեջ էին 2004-ից 2016 թվականներին, տարիների ընթացքում սեւ ցուցակն ընդլայնվեց եւ կրճատվեց`  ժամանակ առ ժամանակ աճելով եւ հասնելով 130 մարդու: 2008-ի սեպտեմբերին Եվրամիությունը սառեցրեց պատժամիջոցները, սակայն վերսկսեց դրանք եւ նույնիսկ խստացրեց հանրապետությունում 2010 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Օգոստոսի 27-28-ը Բեռլինում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը ԵՄ երկրների արտգործնախարարները որոշեցին հնարավորինս արագ ավարտել Բելառուսի դեմ պատժամիջոցների ընթացակարգը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել