Tert.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց Հայաստանի ազգային հավաքականի կազմի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանից:

Փաստաբանը նշեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Գոռ Մալաքյանին ձերբակալելու մասին որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մալաքյան եղբայրներից Էդգար Մալաքյանը կալանավորվել է մեկ ամսով դատավոր Հարություն Մանուկյանի որոշմամբ։ Դատարանը մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ ձերբակալությունը ճանաչել ոչ իրավաչափ։

Գոռ Միքայելյանը հայտեց, որ այս որոշման մասով պատրաստվում է բողոք ներկայացնել: Իսկ Գոռ Մալաքյանի մասով նշեց, որ դեռ որոշման ամբողջովին չի ծանոթացել և հավանական է, որ որոշման մեջ լինեն կետեր, որոնց առնչությամբ ևս բողոք ներկայացնելու կարիք կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել