Tert.am-ը գրում է.

Երկար էինք սպասում պարետի որոշմանը, որպեսզի սկսենք աշխատել, քանի որ արդեն տևական ժամանակ է՝ ակումբները փակ էին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պապարացի» ակումբի և «Վերև» ռեստորանի հիմնադիր Շանթ Գոչեանը։ 

Նրա խոսքով, մեկ ամիս առաջ տեղեկացան պարետի որոշման մասին և պատրաստվեցին աշխատանքին։

«Իմացանք, որ մինչև 40 հոգի կարող է լինել ակումբում, որոշումը հիմք հանդսացավ, որպեսզի վերաբացվենք։ Նաև տեսա, որ իմ կոլեգաները, ոլորտում նույն գործունեությունն իրականացնող մարդիկ  նույնպես պատրաստվում են վերաբացել իրենց ակումբերը։ 

Բացվելուց հետո յուրաքանչյուր հաճախորդի  ջերմաչափել ենք, սրահում պահպանվում են պարետի որոշումները՝ սոցիալական հեռավորությունը, ախտահանիչ նյութերի առկայությունը, մուտքը եղել է դիմակով։ Մեր մոտ հաշվիչ է միացրած և 40 հոգուց ավելի մարդու արդեն ներս չենք թողնում»,- պատմեց գործարարը։

Նրա խոսքով՝ վերաբացվելուց հետո 2 անգամ 100 հազար դրամով տուգանվել են։ Առաջինը մայիսին էր, իբրև թե աղմուկի համար, երկրորդ անգամն օգոստոսին էր, արդեն՝ համավարակի պայմանները խախտելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել