Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում։ Կա զոհ և վիրավոր։ Զոհը, ըստ նախնական տեղեկության, քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդին է, նրա մյուս եղբայրն էլ վիրավոր է։ Մեզ ասացին, որ կրակոցների հետևանքով վնավսածք է ստացել նաև ինքը՝ Արտյոմ Կանևսկոյը։ 

Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին, որ կրակոցներ են հնչել Հալաբյանում։ Ասացին՝ ունեն ահազանգ, որ կրակոցներ են եղել, տարբեր հիվանդանոցներ երեք անձ է տեղափոխվել, օպերատիվ քննչական խումբը տեղում է։ Այլ մանրամասներ չնշեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել